211652_close_icon
views-count4856 դիտում article-date 14:45 01-10-2018

72 ժամ փակ ենք պահելու համայնքապետարանը, հետո փոստը, բանկը. մարալիկցիները շարունակում են պահանջել քաղաքապետի ու ավագանու հրաժարականը. Tert.am

Մարալիկում շարունակվում է ՀՀԿ-ական 14 տարվա քաղաքապետի դեմ բողոքի ակցիան, արդեն մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել: «Վերջապես վերջ տան էդ դերասանությանը, էս շոուին, ՏԻՄ-ը դարձնենք իրական, հանձնենք ժողովրդին, տանք ու պահանջենք»,-հայտարարեց քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցի տղամարդը: Մեկ այլ մարալիկցի հայտարարեց, որ 72 ժամ քաղաքապետարանը փակ են պահելու, եթե դա չօգնի՝ կփակեն փոստը, ապա՝ բանկը: «Ավագանին էլ պետք է հրաժարվի, էն ավագանին, որը ժողովրդի խաղաղ ցույցի ժամանակ ելել էր, ասում էր՝ խմած եք եղել, թմրանյութի ազդեցության տակ»,-հայտարարեց տղամարդը: Ապա պահանջը ձևակերպվեց այսպես. «Համայնքապետը մերը չի, համայնքապետարանը մերը չի, թող գնա, իր տանն աշխատի»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Maralik/2806795]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր