211652_close_icon
views-count10576 դիտում article-date 23:14 08-07-2017

Կոնտեն Լուկակուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» դավաճանություն է համարել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիասթափված է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուից, որը որոշեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Չելսին» 75 միլիոն ֆունտի առաջարկ էր արել ֆուտբոլիստի համար, սակայն Լուկակուն և նրա գործակալ Մինո Ռայոլան գերադասեցին Մոուրինյոյի թիմը: Այս ամռանը Կոնտեն մի քանի անգամ զրուցել էր Լուկակուի հետ և վստահ էր, որ վերջինս մտադիր է վերադառնալ «Չելսի»: Սակայն բելգիացու տեղափոխություն ՄՅՈւ Կոնտեն համարել է դավաճանություն: Իր համար գլխավոր տրանսֆերային նպատակում անհաջողության հասնելուց հետո Կոնտեն ուշադրությունը սևեռել է երկու հարձակվողների՝ Ալվարո Մորատայի և Ֆերնանդո Լյորենտեի վրա:

Նմանատիպ նյութեր