211652_close_icon
views-count3763 դիտում article-date 20:14 03-08-2015

Բորիս Գրեբենշչիկովի հանդիպումը Սաակաշվիլիի հետ Ռուսաստանում դավաճանություն են համարել. տեսանյութ

Ռուսաստանցի հայտնի ռոք երաժիշտ և բանաստեղծ Բորիս Գրեբենշչիկովը հանդիպել և լուսանկարվել է Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, ինչը Ռուսաստանը Պետդումայում զայրույթ է առաջացրել: Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը Գրեբենշչիկովի արարքը «դավաճանություն» է որակել՝ հանդիպելով Ռուսաստանի թշնամու հետ, որի ձեռքերը թաթախված են ռուսաստանցի քաղաքացիների և զինվորների արյունով: «Միայն մի բան կարող եմ ասել. «Բորիս, դու սխալ ես»: Վախենամ, որ ռոք-ն-ռոլը մեռել է և Բորյան էլ մեր հանդիսականների համար է մեռնում: Բայց դա իր ընտրությունն է: Եթե խցկվում ես քաղաքականության մեջ, ապա դա դաժան բան է: Պետք է պատրաստ լինի նրան, որ ոչ բոլորն են նրան ծափահարելու: Հանրահայտ աստղերից յուրաքանչյուրն էլ կարող է այս պատերազմում մանրադրամ լինել: Եթե դու մտել ես քաղաքական խաղերի մեջ՝ Զեմֆիրան, Մակարևիչը, ապա դա նրանց համար վատ է վերջանալու, քանի որ ջնջվելու են Ռուսաստանի պատմությունից, որպես մեծ երաժիշտներ: Ինչպիսի փայլուն մասնագետ էլ լինես քո ոլորտում, եթե սկսում ես դավաճանել հայրենիքիդ շահերը, ապա հայրենիքն էլ համարժեք պատասխան կտա», ասել է Ժուրավլյովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր