211652_close_icon
views-count11044 դիտում article-date 11:05 11-07-2017

Ուկրաինայի նախագահը սենսացիոն հայտարարություն է արել. «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել՝ երկիրը սկսում է ՆԱՏՕ-ի անդամակցության բանակցային գործընթացը: Բանակցությունների պաշտոնական սկիզբը նշանավորվեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցելությամբ: Կիևում Սթոլթենբերգը վերահաստատեց դաշինքի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ. «ՆԱՏՕ-ն միանշանակ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Ուկրաինայի նախագահի խոսքով, իր երկիրը դեռևս լիարժեք չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Երեք տարի անց, 2020 թվականին, Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հասնել նշված նպատակին, ավելացնում է Պորոշենկոն: Այսօր, սակայն, Կիևի առաջնահերթ նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաձայն է, որ Ռուսաստանի ներխուժումը Արևելյան Ուկրաինա լուրջ խնդիր է հանդիսանում, և Կիևին է խոստանում դաշինքի աջակցությունը. «Այդ հակամարտությունը շարունակում է մարդկային կյանքեր խլել: Պատերազմի արդյունքում սպանվել է ավելի քան 10.000 մարդ, այդ թվում՝ 3.000 քաղաքացիական անձինք: Հրադադարը ակնհայտորեն չի գործում»: Ուկրաինան և Արևմուտքը շարունակում են Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայի Արևմտյան շրջաններում անջատողականներին հովանավորելու, նրանց զենքեր տրամադրելու մեջ: Մոսկվան սակայն հերքում է բոլոր մեղադրանքները: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3936416.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր