211652_close_icon
views-count7682 դիտում article-date 15:53 11-07-2017

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է «IRNA» լրատվական գործակալություն

Հուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց «IRNA» (Islamic Republic News Agency) լրատվական գործակալություն, որտեղ հանդիպում ունեցավ գործադիր տնօրեն Մոհամմադ Խոդադիի հետ: Դեսպան Թումանյանը զրուցակցին տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունների, գիտության, կրթության և մշակույթի ոլորտների մասին՝ ընդգծելով իրանական ԶԼՄ-ներում Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների մասին համակողմանի, ճշմարտացի և օպերատիվ տեղեկատվության կարևորությունը: Մոհամմադ Խոդադին հանգամանորեն ներկայացրեց 81-ամյա պատմություն ունեցող գործակալության գործունեությունը, որի ներկայացուցչական աշխարհագրությունը ձգվում է Նյու-Յորքից մինչև Տոկիո: Հանդիպմանն անդրադարձ եղավ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հավասարակշռված տեղեկատվության ապահովման անհրաժեշտությանը, խոսվեց հայկական սփյուռքի և այնտեղ գործունեություն ծավալած հայազգի լրագրողների հետ կապերի հաստատման հնարավորությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կողմի հետ իրականացնել քաղաքական, տնտեսական և այլ բնույթի տեղեկատվության փոխանակում՝ հայ-իրանական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում: Կարևորվեց լրատվական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ դեսպանը, որպես համագործակցության կարևոր քայլ, առաջարկեց Երևանում հիմնել «IRNA»-ի գրասենյակ, որի գաղափարը ողջունվեց Մոհամմադ Խոդադիի կողմից:

Նմանատիպ նյութեր