4694 դիտում
19:10 11-07-2017
Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի վարժանքները
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը Հայաստանում սկսել են ուսումնամեթոդական հավաքները, երեքշաբթի հաղորդվել է ՀԱՊԿ կայքում:
Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ սկսվել է ուսումնամեթոդական հավաքի անցկացումը ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ, որոնք առանձնացված են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում (ՕԱՀՈւ), հայտնում է News.am-ը:
Վարժանքները կանցկացվեն 3 օր` Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի բազայում: Հավաքին մասնակցում է Հայաստանի ոստիկանության, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի ՆԳՆ և Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության հատուկ ստորաբաժանումների ղեկավար կազմը: Հավաքի մասնակիցները կմշակեն հատուկ գործողությունների սցենարներ եւ կփոխանակեն մարտական պատրաստության մարզումների անցկացման մեթոդների փորձը:
Նմանատիպ նյութեր
2553 դիտում
12:43 18-09-2021
Մեկնարկել են Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2555 դիտում
13:16 26-02-2022
Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ աշխատակիցների հրաձգության կրակային վարժանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31805 դիտում
15:32 21-06-2018
Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զինծառայողների վարժանքները
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում