Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների ծածկերը քանդվում են, գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ այսօր նախաձեռնել են Երևանի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մայթի կեսից ավելին սրճարանների սեղան-աթոռներով կամ առևտրի օբյեկտների սառնարաններով զբաղեցված հատվածներում իրականացվում են տարածքների կարգաբերման աշխատանքներ:
Սրճարանների և առևտրի օբյեկտների գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ, քանդվում են ծածկերը, մայթերն ազատվում են հետիոտնի անարգել անցուդարձն ապահովելու համար: