211652_close_icon
views-count61903 դիտում article-date 19:56 28-03-2022

Էրեբունու ոստիկանապետը շաբաթը 3 անգամ այս ճանապարհով անցնում է ու գուցե վարդագույն ակնոցներ է կրում, որ չի տեսնում թե ինչպես են թալանել թիթեղյա պաշտպանիչ ծածկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր, Նուբարաշենի աղբավայրն ամբողջովին թիթեղյա պաշտպանիչ ծածկերով պատված էր, ինչի շնորհիվ աղբավայրի ներսի աղբը էլ աչքի չէր զարնում, իսկ քամու ժամանակ էլ որոշ չափով աղբը չէր հայտնվում ճանապարհին:

Գրեթե ամեն օր ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետը, իսկ շաբաթը 2-3 անգամ ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը անցնում են նշված հատվածով:

Արդյո՞ք բաժնի և բաժանմունքի պետերը չեն տեսնում, որ ցանկապատի ահագին հատված «հօդս է ցնդել», այն է՝ անհայտ անձը կամ անձինք գողացել են: Եթե մի քանիսը քամու հետևանքով են վնասվել ու պոկվել, ապա մեծ մասը թալանվել է:

Մնում է ոստիկանության  էրեբունու բաժնի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները հայտնաբերեն գողին կամ գողերին և գողոնը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր