ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում «Ատլետիկոն» շրջանցեց «Բավարիային» և «Բարսելոնային»
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում «Ատլետիկոն» զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել «Բավարիային» և «Բարսելոնային»:
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» «Ռեալին» պարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ եզրափակիչում:
Նոր վարկանիշում «Ատլետիկոյի» գործակիցը կազմել է 133,799: Երրորդ տեղում հայտնվել է «Բարսելոնան»՝ 128,79, չորրորդը «Բավարիան» է՝ 122,656, հինգերորդը «Յուվենտուսը»՝ 119,049:
Իսկ առաջին տեղը 151,799 գործակցով զբաղեցնում է «Ռեալը», որը վերջին երկու մրցաշրջանում անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում:
Ակումբների վարկանիշները կազմավորված են Եվրագավաթների նախորդ հինգ մրցաշրջանների արդյունքների հիման վրա: