211652_close_icon
views-count7717 դիտում article-date 22:50 11-07-2017

Թրամփի որդին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն ապացուցող նամակներ է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին էլեկտրոնային նամակների շարք է հրապարակել ոմն Ռոբ Գոլդսթոունի հետ, որը ռուս պաշտոնական շրջանակների միջնորդն է հանդիսացել, որոնք 2016-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ցանկություն են հայտնել Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություններ տրամադրել Թրամփին: Այս մասին հաղորդում է [url=http://ru.reuters.com/article/topNews/idRUKBN19W27G-ORUTP]Reuters[/url] գործակալությունը: «Ռուսաստանցի դատախազը պատրաստակամություն է հայտնել Թրամփի քարոզարշավի խմբին պաշտոնական փաստաթղթեր և տեղեկատվություն տրամադրել Հիլարիի մասին, որոնք կբացահայտեն նրա կապը Ռուսաստանի հետ և օգտակար կլինեն Ձեր հոր համար», - ասվում է 2016-ի հունիսի 3-ին Դոնալդ Թրամփ կրտսերին ուղարկված նամակում: Թրամփ կրտսերի կողմից նամակների հրապարակումն ազդել է նաև ֆինանսական շուկայի վրա: Ինչպես նշվում է, դոլարի արժեքն անկում է գրանցել այս բացահայտման ֆոնին:

Նմանատիպ նյութեր