211652_close_icon
views-count10663 դիտում article-date 11:19 12-07-2017

Նախագահի հրամանագրով Հրաչյա Աղաջանյանը ազատվել է Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. [b] Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել[/b] Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. [b]Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել [/b]Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն):»: [b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր