13266 դիտում
16:33 12-07-2017
Տեսահոլովակի պրեմիերա. Աննա Մանուկյան - «Տերևների պար»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագիծը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին` իր «Տերևների պար» ստեղծագործությամբ:
Նախագծով նպատակ ունենք դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ, քանի որ կարևորում ենք դասական երաժշտության ստեղծումն ու տարածումը: Բացի այդ, մեր առջև խնդիր ենք դրել աջակցել շնորհալի երիտասարդներին՝ ներկայանալու հանրությանը։
Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Ռոնովն է:
Աննա Մանուկյանը գերազանց ավարտել է երաժշտական դպրոց, քոլեջ, այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 2012 թվականին թողարկվել է Աննայի առաջին ձայնասկավառակը, որում ներառված է եղել «Տերևների պար» ստեղծագործությունը, այն Աննան գրել է դեռևս 12 տարեկանում: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է երաժշտության լեզվով վերարտադրել աշնանային տեսարան:
Նախագիծը շարունական բնույթ է կրում, մասնակիցներին ընտրում է ֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհուրդը (ք. Երևան, Աբովյան 2):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4922 դիտում
22:00 16-09-2020
Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան, Աղաս Մանուկյան, Անահիտ Կիրակոսյան. «Հըրսանիք»
3240 դիտում
10:56 10-11-2021
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ. «Գաթա Բենդ». «Թե աշխարհը...» Աննա ՎԱՆ
574 դիտում
15:40 09-11-2015
Թափված տերևների հավաքումը` շաբաթօրյակների առաջնահերթ անելիքների թվում
Այս բաժնից
1009 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է
904 դիտում
14:20 20-10-2024
Ծաղկաձորում 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար