7285 դիտում
13:52 13-07-2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը:
Սակայն, դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը:
2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:
Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ Փարիզը և Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան:
Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելոս` 1932 և 1984 թթ.:
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
22:43 19-07-2022
«Լոս Անջելես-2028» 34-րդ ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 14-ին
1399 դիտում
17:11 13-04-2015
Փարիզի քաղաքային խորհուրդը որոշել է հայտ ներկայացնել 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար
2893 դիտում
18:03 27-05-2020
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել
Այս բաժնից
2803 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2326 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2623 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ