211652_close_icon
views-count12765 դիտում article-date 15:20 13-07-2017

Հայրը լքել է ընտանիքը, իսկ մայրը շարունակում է պայքարել 14-ամյա որդու ապաքինման համար և հայցում մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վալերի Բեգլարյանը ծնվել է 2003 թվականին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում: Բնակվում են Երևանում՝ Վերին Շենգավիթ թաղամասում: Տղայի մոտ նորմալ զարգացումով աճ է եղել, սակայն 10 տարեկանում ճոճանակից ընկել է և դա էլ պատճառ է դարձել ձևավորվող հիվանդությանը՝ սկոլիոզին: Մայրը դիմել է տեղամասային բժշկին, ոչինչ չեն ախտորոշել, ուղարկել են մերսումների և այդպես մեկուկես տարի տղային աննպատակ մերսումների են ենթարկել՝ առողջական լուրջ խնդրի առաջ կագնեցնելով: Եվ միայն դպրոցում, երբ աշակերտներին բժշկական հետազոտության են ենթարկել, Վալերիի մայրիկին ահազանգել են, որ որդին լուրջ ողնաշարային խնդիր ունի: Մայրը դիմել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է նրա հիվանդությունը՝ ողնաշարի կրծքային հատվածի բնածին սկոլիոզ, առկա է հենաշարժողական ֆունկցիայի խանգարում: Էրեբունի ԲԿ-ում մասնագետի հետազոտման արդյունքում պարզվել է, որ Վալերիի մոտ առկա է աջակողմյան իդիոպատիկ կրծքային սկոլիոզ 4-րդ աստիճանի, ցուցված է երկէտապանի վիրահատություն՝ վիրահատության արժեքն է 610 000դրամ, իսկ անհրաժեշտ իմպլանտների արժեքը 3 000 000 դրամ, ընդհանուր նրան անհրաժեշտ է 3 610 000 դրամ, որպեսզի, ինչպես բժիշկն է նշել, լիովին առողջանա: Սիրելի հայրենակիցներ, ընտանիիքը սոցիալապես ապրում է ծանր պայմաններում, հայրը նրանց լքել է, տանը կա ևս մեկ փոքրիկ՝12տարեկան քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ տատը: Մայրը այլևս չի կարողանում հոգալ որդու բուժական ծախսերը և խնդրանքով դիմում է ողջ հայությանը՝ օգնել որդու հրատապ վիրահատությունն իրականացնելու խնդրում: ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ում Մարուսյա Մարտիրոսյանի անունով բացվել է հաշվեհամար, որին կարող եք փոխանցում կատարել բոլոր արժույթներով՝ 2470051018180000 SWIFT Code:ASHBAM22 [b][i][u]Մայրիկի՝ Մարուսյայի հեռախոսահամարն է՝ +374 94- 21-29-36:[/u][/i][/b] [b]«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24 [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր