211652_close_icon
views-count3714 դիտում article-date 17:39 13-07-2017

Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակության հետ։ Նախարարին է ներկայացվել ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։ China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։ Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նախարարը մասնավորապես անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է նաև Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։

Նմանատիպ նյութեր