Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի մասին ֆիլմի պրոդյուսերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին «Առաջնորդը» կենսագրական ֆիլմի պրոդյուսեր Ալի Ավջին ձերբակալվել է Թուրքիայում՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Ավջին եղել է նաև «Զարթոնք» ֆիլմի պրոդյուսերը, որը պատմում էր Թուրքիայում անցած տարվա հուլիսին ձախողված հեղաշրջման մասին։
Ֆիլմի սցենարով էրդողանի ընտանիքը սպանվել է ապստամբների կողմից, իսկ նրա քունքին ատրճանակ են դրել։
Ավջիի հետ ձերբակալվել է նաև Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Ֆեթուլլահ Քարաբիբերը, որին եւս նույնպիսի մեղադրանք են առաջադրել։