1132 դիտում
18:19 27-09-2014
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Քարվաճառ» կինոնախագծի պրոդյուսերին և բեմադրող ռեժիսորին
Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Քարվաճառ» կինոնախագծի պրոդյուսեր Թաղի Ալիղոլիզադեին և ռեժիսոր Անահիտ Աբատին: Կողմերը քննարկել են «Քարվաճառի» նկարահանումների հետ կապված հարցեր:
Համամարդկային արժեքների մասին պատմող ֆիլմը ներկայացնելու է Արցախն ու նրա ժողովրդին: Նկարահանումներն իրականացվելու են Արցախում: Այս նախագիծը փաստորեն կարող է դառնալ հայ-իրանական համատեղ կինոարտադրության առաջին օրինակը:
Հանդիպման առիթով հյուրերը Հասմիկ Պողոսյանին են նվիրել «Իրանի 105 տարվա կինոազդագրերի ընտրանին» գիրքը: Այն վկայում է, որ Իրանում առաջին կինոստուդիաները հիմնել են հայերը, ցուցադրվել են հայկական ֆիլմեր, որոնց ազդագրերը հայատառ են եղել: Ավելին` իրանական կինոյի առաջին ռեժիսորը ևս հայ է եղել` Ավանես Օգանեսյանցը:
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
22:12 08-09-2014
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն
Այս բաժնից
1138 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1051 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
544 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը