211652_close_icon
views-count10810 դիտում article-date 22:10 13-07-2017

Չի կարելի 1 սմ նահանջել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման պահանջից. Գառնիկ Իսագուլյան

«Շատ փորձագետներ գտնում են, որ հանդիպումն անիմաստ է, որովհետև արդյունք չկա, բայց ես կարծում եմ, որ հանդիպումները ցանկացած պարագայում անչափ կարևոր են թե՛ ՀՀ համար, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, թե՛ տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող գերտերությունների համար»,- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին իր տեսակետն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա դիտարկմամբ, շատ կարևոր է, որ հանդիպումը տեղի ունեցավ և հաջորդ հանիպումը, որը տեղի կունենա ՄԱԿ 72-րդ ասամբլեայի նիստում, որոշակի պարզություն կմտցնի գործընթացի մեջ, որովետև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչ այդ հարցերը կքննարկեն երկների նախագահների հետ: Իսագուլյանն ընդգծեց, որ չի կարելի մեկ սանտիմետր անգամ նահանջել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու հարցում: Իսագուլյանն անդրադարձավ նաև Արցախի՝ բանակացություններին մասնակելու խնդրին, նշելով, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին և դա ժամանակի հարց է: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը չպետք է շատ խիստ դնի Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը, որովհետև դա կլինի մարտավական սխալ:

Նմանատիպ նյութեր