11465 դիտում
23:16 17-04-2019
«Առաջին հարցազրույցը Սերժ Սարգսյանը տալու է անպայման և բացառապես հայկական լրատվամիջոցներին». Գառնիկ Իսագուլյան. 168.am
[url=https://168.am/2019/04/17/1110594.html?fbclid=IwAR28y7Zzt3NEFSD4CfsIu-jGMYZrq28PAMkPlJeaJzxErBDBVekoiyyH57M]168.am[/url]-ը գրում է. Տևական ժամանակ է, որ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից մեկ տարի անց հրապարակային խոսքով է հանդես գալու, որում կպատասխանի հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի՝ սկսած «Նիկոլը ճիշտ էր, ես սխավեցի» արտահայտության մեկնաբանությունից՝ մինչև նոր իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը տրվող գնահատականներ։
Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել իրեն հայերի մեծ բարեկամ համարող ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, և այդ հարցազրույցը ապրիլի 23-ին եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Որոշ ժամանակ անց, սակայն, Սոլովյովը հերքեց այդ տեղեկատվությունը։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ով, հաճախ է հանդիպում Հանրապետության 3-րդ նախագահի հետ, հարց ուղղեցինք՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Սերժ Սարգսյանի՝ ռուսական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու մասին լուրերը, վերջինս պատասխանեց.
«Շատ լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ, եթե մեկ տարի ինքը որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել, ապա բացառվում է, որ առաջին հարցազրույցը տա ոչ հայկական մամուլի միջոցներին, լինի դա ռուսական, ֆրանսիական թե մեկ այլ երկրի լրատվամիջոց։ Դա բացառվում է։ Եվ եթե Սերժ Սարգսյանը երբևէ այս երկար լռությունից հետո պետք է հարցազրույց տա, ապա ես կարող եմ ուղղակի հանգստացնել մեր հայկական լրատվամիջոցներին՝ ասելով, որ առաջին հարցազրույցն անպայման լինելու է հայկական լրատվամիջոցներին կամ դրանցից որևէ մեկին»։
Նա շեշտեց նաև, որ կարող է վստահաբար ասել, որ, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար որևէ, ոչ միայն՝ ռուսական, այլ՝ ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի հարցազրույց տալ, ապա նրանք դա կանեին մեծ խանդավառությամբ։
Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/04/17/1110594.html?fbclid=IwAR28y7Zzt3NEFSD4CfsIu-jGMYZrq28PAMkPlJeaJzxErBDBVekoiyyH57M]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10807 դիտում
22:10 13-07-2017
Չի կարելի 1 սմ նահանջել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման պահանջից. Գառնիկ Իսագուլյան
5185 դիտում
22:24 05-12-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հերքեց այն թեզը, որ ՀՀ-ն իրեն կապել է ՌԴ-ի հետ. Գառնիկ Իսագուլյան
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»