211652_close_icon
views-count5188 դիտում article-date 22:24 05-12-2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հերքեց այն թեզը, որ ՀՀ-ն իրեն կապել է ՌԴ-ի հետ. Գառնիկ Իսագուլյան

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ բացառապես ելնելով ՀՀ-ի և Արցախի շահերից: «Հայաստանը կարող է մասնակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացների, որոնք ոչ թե մեկը մյուսին կխանգարեն, այլ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում կաջակցեն տարբեր բլոկներում գտնվող երկրներին ճիշտ քաղաքականություն վարել ու կամուրջ հանդիսանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Խորհրդականի դիտարկմամբ՝ համաձայնագրի ստորագրմամբ հերքվեց այն սին թեզը, թե 2013թ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ն վերջնականապես իրեն կապել է ՌԴ-ի հետ և չի կարող ինքնուրույն որոշում ընդունել ռազմական ու արտաքին քաղաքականության մասով: Նա անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո ռուսական վերլուծաբանների բարձրացրած աղմուկին: «Շատ հիստերիկ աղմուկ բարձրացրեցին, ինչը ցույց է տալիս, որ նրանք թերարժեքության կոմպլեքսով են տառապում»,- նշեց նա խորհրդականը։

Նմանատիպ նյութեր