211652_close_icon
views-count43481 դիտում article-date 09:51 14-07-2017

Ուսուցիչները հատուկ զգեստով, առանց բարձրակրունկների. քաղաքապետարանի նոր պահանջները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վար­չության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի և Երևանի ավագանու ընտրություն­ներին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել: Ըստ մեզ հա­սած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների և մանկա­պարտեզի տնօրենների և հայտարա­րել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ և նման այլ հայտարարություններ: Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօ­րենների: Նրանք արդարացիորեն բո­ղոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մա­սին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով: Այնպես որ, Երևանի քաղաքապե­տարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատա­վարձն ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր