211652_close_icon
views-count9620 դիտում article-date 10:27 14-07-2017

Գնա տնից. «Արի տուն» ծրագրի մասնակիցները դժգոհություններ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ՀՀ սփյուռքի նախա­րարության իրականացրած «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայերից բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Նրանց պատմելով՝ իրենք սոված են մնում, քանի որ ողջ օրվա համար ծրագրի ղեկավարությունը սննդի քիչ պաշար է տալիս՝ մեկ բու­տերբրոդ, մեկ խնձոր ու ջուր (այս շո­գին գոլ ջուր): Դեռ ավելին՝ մասնա­կիցների համար կազմակերպված էքսկուրսիոն ծրագրերից հետո իրենց չեն ուղեկցում տուն, այլ թողնում են քաղաքի կենտրոնում, որտեղից Երև­անին ոչ քաջածանոթ երիտասարդնե­րը դժվարությամբ են հասնում իրենց բնակության վայրեր: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սփ­յուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ նա­խաճաշն ու ընթրիքը հոգում են այն ընտանիքները, որոնք ծրագրի շրջա­նակներում երիտասարդներին հյու­րընկալել են: «Այդ մեկանգամյա սնունդը իրենից ներկայացնում է բուտերբրոդ, որն էլ մրցույթով շահած կազմակերպությունը մեքենայով հասց­նում է այնտեղ, որտեղ երիտասարդները պտույտի են: Եվ հյութը, և բու­տերբրոդը լինում է ըստ ստանդարտի: Բայց եղել են դեպքեր, երբ իսկապես տարել, հասցրել են, բայց հյութը տաք է եղել: Այդ դեպքում անմիջապես ինձ տեղեկացրել են, ես էլ հուշել եմ, թե ինչպես վարվեն: Մսով, պանրով կամ բանջարեղենով լցոնած բուտերբրոդ, նաև միրգ և քաղցրավենիք են տալիս: Արդեն 9-րդ տարին է, ինչ նույնն է»,- ներկայացրեց նա: Իսկ տուն չու­ղեկցելու մասով ասաց, որ ծրագիրը չի նախատեսում նման բան: Մինչդեռ, հիշեցնենք, այս ծրագրի կազմա­կերպման համար տարեկան հսկայա­կան գումարներ են դուրս գրվում պե­տական բյուջեից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր