211652_close_icon
views-count4145 դիտում article-date 18:37 14-07-2017

Ղրղզստանում 25 գործիչ նախագահի թեկնածություն է ներկայացրել

Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 25 գործիչ իրենց թեկնածություն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը: Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:

Նմանատիպ նյութեր