2368 դիտում
10:13 01-07-2021
Ի՞նչ կլինի, եթե Արցախում նախագահի թեկնածություն առաջադրի ադրբեջանական կողմից որևէ մեկը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետեւանքներով, այլեւ ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։ Իհարկե, քաղաքացիներն իրենց ձայնն էին բարձրացնում, սակայն նման բողոքի ակցիաներն Արցախում ոչ միայն ներքաղաքական կյանքի վրա կարող են ազդել, այլեւ վտանգներ պարունակեն արտաքին դաշտում: Պատերազմի ավարտից կես տարի անց՝ Արցախի 75 տոկոսի կորստից հետո, Արայիկ Հարությունյանի հրաժարականին նման ձեւով հասնելը կարող է անդառնալի կորուստների հասցնել Արցախին:
Այն կնշանակի նոր ու ավելի բարդ ճգնաժամ, եւ տեսակետ է շրջանառվում, թե հրաժարականից հետո հնարավոր է Արցախում այլեւս նույնիսկ ընտրություններ չանցկացվեն: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն օրակարգ բերելով, նրա նկատմամբ անհանդուրժողականություն դրսեւորելով՝ որոշ ուժեր Արցախում փորձում են ապակայունացնել իրավիճակը:
Մինչդեռ պետք է հասկանալ՝ ինչի կարող է հանգեցնել ներքաղաքական ամբիցիաների դրսեւորումը, եւ ինչ կլինի, եթե, օրինակ, ընտրություններին ապօրինի կերպով հայտ ներկայացնի որեւէ մեկը ադրբեջանական կողմից:
Սադրանք որեւէ դեպքում չպետք է թույլ տալ, Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել 2020-ի գարնանը։ ԱՀ Սահամադրության համաձայն՝ նա գործադիր իշխանության ղեկավարն է։ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ին, եւ քննադատելով հանդերձ՝ պետք է նրա լեգիտիմությունն ընդունել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
799 դիտում
13:02 11-07-2023
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի. կդիտարկեն ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն
3828 դիտում
09:13 11-06-2020
Ով կլինի ԳՇ պետի տեղակալ. Քննարկվել է երկու թեկնածություն. «Փաստ»
4477 դիտում
20:15 28-12-2017
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»