3886 դիտում
10:44 15-07-2017
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Հուլիսի 14-ինԱղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին՝ Վահագն Մելիքյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հայաստանը ձեր տունն է, բարով եք եկել: Դուք մեր ապագան եք: Պահեք ու պահպանեք մեր երկիրը, պահպանեք մեր ոսկեղենիկ լեզուն ու ավանդույթները: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Երբ վերադառնաք տուն, կլինեք Հայաստանի դեսպանները Սփյուռքում: Բոլորդ ամուր կապվեք իրար, ցանց ստեղծեք, ներգրավեք նաև ձեր մյուս ընկերներին, եղեք համախմբված և միասնական»:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ::
Հավելենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
16:09 23-08-2014
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
6212 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1222 դիտում
14:59 13-07-2015
Բացվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Այս բաժնից
472 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
949 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
724 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ