Էկվադորում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 14 զոհ, 26 վիրավոր
Էկվադորում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը ուղևորվել է Կիտոյից դեպի Լա Ման քաղաք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է, ինչն էլ պատճառ է դարձել 14 զոհի, ևս 26 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: