Թուրքիան նշում է հեղաշրջման փորձի տարեդարձը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում հեղաշրջման փորձի տարեդարձի առթիվ կազմակերպված հանրահավաքում: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40620819]BBC[/url]-ին:
Էրդողանը ժամանել է Ստամբուլ ինքնաթիռով՝ մեջլիսի նիստի ավարտից հետո:
Նա ելույթ է ունեցել հավաքված մարդկանց առաջ, որոնք փակել էին Բոսֆորի կամուրջը, որտեղ անցած տարի տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորների միջև:
Ներկայում կամուրջը ստացել է «Հուլիսի 15-ի տառապյալների կամուրջ« անվանումը և այստեղ բացվել է հուշակոթող:
«Այդ օրը մարդկանց մոտ զենք չի եղել, նրանց մոտ եղեկ է դրոշ, որն ավելի կարևոր է, նրանց մոտ հավատ կար»,- ելույթում ասել է Էրդողանը և նշել, որ դավադիրներին պետք է մահապատժի ենթարկել: