ԱՄՆ դեսպանատունը դրամաշնորհային ծրագրի մրցույթի վերաբերյալ քննարկում է կազմակերպում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հուլիս 17-ին՝ ժամը 10:00-ին դրամաշնորհներով զբաղվող աշխատակիցները Երևանի ամերիկյան անկյունում (հասցե՝ Նալբանդյան 4/1) հանդիպում կունենան վերջերս հայտարարված Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի վերաբերյալ:
ՀԿ և լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են ծրագրով՝ սիրով հրավիրվում են մասնակցելու քննարկմանը: Դրամաշնորհային այս ծրագրի մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան [url=https://www.usa.am/cms/announcements.php]կայքում[/url]: