Վախճանվել է դերասան Վլադիմիր Տոլոկոննիկովը՝ «Շան սիրտը» ֆիլմում Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի դերակատարարը
75 տարեկանում կյանքից հեռացել է ղազախ դերասան Վլադիմիր Տոլոկոննիկովը: Նա մահացել է հուլիսի 15-ին Մոսկվայում: Այս մասին հաղորդել են դերասանի ընտանիքի ընկերները:
«Նախօրեին նա լավ էր զգում: Նկարահանվում էր «СуперБобровы 2» ֆիլմում: Իսկ շաբաթ երեկոյան անսպասելիորեն վախճանվեց»,- նշել է Ինտերֆաքսի զրուցակիցը:
Վլադիմիր Տոլոկոննիկովը թատրոնի եւ կինոյի ղազախ դերասան է, առավել հայտնի Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» ֆիլմում Պոլիգրաֆ Շարիկովի դերով: