211652_close_icon
views-count6089 դիտում article-date 15:10 16-07-2017

Վախճանվել է գրող Անն Գոլոնը՝ «Անժելիկայի» մասին վեպերի հեղինակը

Ֆրանսիական Վերսալ քաղաքում մահացել է ֆրանսուի գրող Սիմոնա Շանժը, որը ավելի հայտնի էր Անն Գոլոն կեղծանվամբ: Այդ մասին հայտնում է Ֆրանս Պրեսը, որին տեղեկությունը հայտնել է գրողի դուստրը՝ Նադին Գոլուբինովան: Սիմոն Շանժը 95 տարեկան էր: Նա պայքարում են պերիտոնիտի հետևանքների դեմ, սակայն բավական ակտիվ էր և մասնակցում էր տարբեր միջոցառումների, գրում է l[url=http://www.ladepeche.fr/article/2017/07/16/2613242-mort-romanciere-anne-golon-auteur-serie-angelique-famille.html]adepeche.fr[/url]-ն: Անն Գոլոն կամ Սիմոն Շանժը առավել հայտնի է Անժելիկայի մասին իր վեպերի շարքով, որոնք վերաբերում է 17-րդ դարի Ֆրանսիային: Առաջին վեպն է «Անժելիկա՝ հրեշտակների մարքիզուհի»-ն, որը լույս է տեսել 1957 թվականին: Սիմոն Շանժը ստեղծագործել է ամուսնու հետ, որը գրել է Սերժ Գոլոն կեղծանունով: Անժելիկայի մասին նրանց շարքի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր: Նրանցից հինգում Անժելիկային մարմնավորել է հայտնի ֆրանսուհի դերասան Միշել Մերսյեն:

Նմանատիպ նյութեր