211652_close_icon
views-count10012 դիտում article-date 20:23 16-07-2017

Իրաքում հայտնաբերել են «Խենթ Մաքս» ֆիլմի ոճով ԻՊ-ի ավտոպարկը

Այն բանից հետո, երբ Իրաքի զինված ուժերը դուրս են մղել Համմամ էլ Ալիլ քաղաքից ահաբեկչական “Իսլամական պետություն” խմբավորման զինյալներին, այնտեղ հայտնաբերել և առգրավել են տասնյակ մոդիֆիկացված մեքենաներ է: Ինչպես հայտնում է Life-ը, դրանք նմանվում են «Խենթ Մաքսը» ֆիլմի մեքենաներին, որոնք թողարկվել էին հատուկ մահապարտների պայթյուններ իրականացնելու համար։ Նշվում է, որ առգրավված մեքենաների մեծ մասը սովորական ամենագնացներ են, որոնք ազատ վաճառվում են ցանկացած երկրում: Միակ տարբերությունն այն է ,որ դրանք մանվում են «Խենթ Մաքսը» ֆիլմի մեքենաներին և պատված են գնդականթափանց երկաթի թիթեղներով։ Ահաբեկիչները նաև նստատեղերն են ձևափոխել, որպեսզի պայթուցիկը տեղադրելը հեշտ լինի։ Մեքենաների ներքին ու արտաքին սարքավորվածությունը հաշվարկված է այն բանի համար, որ վարորդը պետք է մահապարտներին հասցնի նշանակության կետ, նույնիսկ եթե դրանք գնդակոծության տակ հայտնվեն։ Հայտնաբերված ավտոպարկից պարզվում է, որ ահաբեկիչների շրջանում իրենց ռազմական խնդիրների լուծման համար մեծ պահանջարկ են վայելում հետևյալ մոդելները՝ Toyota Land Cruiser, Toyota Hilux, նաև Kia ու Hyundai: Նշվում է, որ տեղական իշխանությունները սկսել են հետաքննություն, որպեսզի պարզեն, թե ահաբեկիչները որտեղից են ձեռք բերել այդքան մեքենաներ։

Նմանատիպ նյութեր