էրդողանն արտասվել է հեղաշրջման փորձի առաջին տարելիցի միջոցառմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հաղթահարմանը նվիրված միջոցառմանը: Այդ մասին գրում է haberler.com-ը։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը սրբում արցունքները: Նա աղոթել է հեղաշրջման փորձի գիշերը զոհվածների համար։ Նախագահը նշել է, որ 249 զոհերի 47 տոկոսը սպանվել է հեղաշրջման փորձը իրականացնողների փամփուշտներից։
Էրդողանը խոստացել է, որ երկրում արտակարգ դրությունը կվերացվի, երբ իրավիճակը խաղաղվի։