Վենեսուելայում ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե է կազմակերպել
Վենեսուելայում ընդդիմությունը ոչ պաշտոնական ժողովրդական հանրաքվե է կազմակերպել, որի նպատակն է ուժեղացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումը, որը ծրագրում է փոխել երկրի Սահմանադրությունը: Այս մասին գրում է Reuters-ը:
Քվեարկության ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին, արդյո՞ք ցանկանում են Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել: Ընդդիմությունն այդ կերպ ձգտում է ցույց տալ, որ Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը նվազում է:
Life.ru-ի փոխանցմամբ՝ երկրի տարածքում ավելի քան երկու հազար ընտրատեղամաս է բացել, ևս 505-ը՝ աշխարհի այլ երկրներում: