Դեսպան Եսայանը հանդիպել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալի հետ
Հուլիսի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ՀՀ և ԲՀ համագործակցությանը, միջազգային կառույցներում փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև տնտեսական կապերի ակտիվացմանը:
Զրուցակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որի 10-րդ նիստն առաջիկայում կկայանա Երևանում:
Հանդիպմանը բելառուսական կողմից նաև ներկա էր Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին: