211652_close_icon
views-count4743 դիտում article-date 22:20 31-03-2017

Բելառուսում ՀՀ դեսպան Եսայանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Մարտի 31-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և ԲՀ միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր