8270 դիտում
18:25 17-07-2017
ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:
Ինչքանո՞վ է համապատասխանում այդ տեղեկատվությունն իրականությանը հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:
«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- նշել է Հասրաթյանը:
Նմանատիպ նյութեր
14485 դիտում
11:52 27-12-2020
Գրեթե բոլոր հեքիաթները ծնվում են իրականությունից․ Սենոր Հասրաթյանի կիրակնօրյա հեքիաթը
10090 դիտում
22:37 23-11-2017
Պատմություն չարության, հիմարության և ողբերգության մասին. փաստաբան Մուրադ Ասրյանի հերքումը
3267 դիտում
22:55 26-12-2018
ԱՄՆ դեսպանատունը գաղտնալսող սարք չի նվիրաբերել․ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հերքումը
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք