211652_close_icon
views-count6914 դիտում article-date 19:33 17-07-2017

Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Մեջլիսի կողմից հուլիսի 17-ին ուսումնասիրվելիք առաջարկը նախատեսում է արտակարգ դրությունը երկարաձգել ևս երեք ամսով՝ սկսած 2017 թվականի հուլիսի 19-ից: Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում էր կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը: Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:

Նմանատիպ նյութեր