211652_close_icon

Շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները

views-count4382 դիտում article-date 23:59 17-07-2017
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: ««Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ինչը նկատելի է նաև միջոցառումներին մասնակիցների թվի աճը հաշվի առնելով: Շարունակեք ծրագրով նախատեսված միջոցառումների ակտիվ իրազեկման աշխատանքներն ու հետևեք, որ բոլոր միջոցառումներն անցկացվեն պատշաճ մակարդակով», - նշել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր