7115 դիտում
10:46 18-07-2017
Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր կազմակերպիչը. «Իզվեստիա». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հանդիպումը նախատեսվում է 2017թ. վերջին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իզվեստիա» թերթը:
«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, հաջողությամբ չեն պսակվել»,- թերթին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:
Նա նշել է, որ, մասնավորապես, նման փորձ է ձեռնարկել Ֆրանսիան, բայց դա ոչ մի օգուտ չի տվել:
«Միաժամանակ, երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի բռնկվել: Սակայն կողմերի նպատակները և տեսլականները նախկինի պես տարբեր են»,- ասել է աղբյուրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8981 դիտում
11:39 17-10-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
2014 դիտում
13:03 05-09-2014
ԱՄՆ Պետդեպը Սարգսյան-Քերրի-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»