8984 դիտում
11:39 17-10-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը գոհունակություն է հայտնել նախօրեին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարրիկի տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, Գուտերրեշը կոչ է արել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։
«Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որպեսզի նախագահնրը որոշեն քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:
Նմանատիպ նյութեր
7115 դիտում
10:46 18-07-2017
Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր կազմակերպիչը. «Իզվեստիա». «Առավոտ»
Այս բաժնից
1087 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1126 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
844 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան