211652_close_icon
views-count4639 դիտում article-date 17:17 18-07-2017

Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը 9-րդն էին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ տղաները նման արդյունքի հասել են մարզվելով շատ կարճ. «Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։ Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաև երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքից գոհ եմ»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։ Մարզիչը տեղեկացրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։

Նմանատիպ նյութեր