211652_close_icon

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի հետ

views-count11056 դիտում article-date 22:13 18-07-2017
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությանը հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն: Տիկին Մատվիենկոն կարևորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաև միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր