4009 դիտում
22:41 18-07-2017
ԱՄՆ կառավարությունն առաջարկում է նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի 18 կազմակերպության և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների զարգացմանը և այլ գործունեությանը մասնակցության համար, որն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում: Այդ մասին հայտնում է [url=http://hosted.ap.org/dynamic/stories/U/US_IRAN_SANCTIONS_THE_LATEST?SITE=AP&SECTION=HOME&TEMPLATE=DEFAULT&CTIME=2017-07-18-09-34-54]The Associated Press[/url] գործակալությունը:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել յոթ կազմակերպություն և հինգ մասնավոր անձ, որոնք աջակցում են Իրանի զինված ուժերին և Իսլամական Հեղափոխության պահակախմբի կորպուսին, ինչպես նաև «Իրանում գտնվող անդրազգային քրեական խումբ» և դրա հետ կապված երեք անձ:
Պետքարտուղարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել երկու իրանական կազմակերպություն, որոնք, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, ներգրավված են բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրում:
Եթե պատժամիջոցները հաստատվեն, ապա ԱՄՆ-ն կսառեցնի պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և մասնավոր անձանց ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և կարգելի ամերիկացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել:
Նմանատիպ նյութեր
3442 դիտում
11:26 16-05-2019
ԱՄՆ-ի կոնգրեսում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կողմից ռուսական C400 ԶՀՀ-ներ գնելու դեպքում
3103 դիտում
10:36 08-01-2016
ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող է սահմանել
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին