211652_close_icon
views-count8128 դիտում article-date 23:07 18-07-2017

Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Վարշամը Բորանյանը: Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը:

Նմանատիպ նյութեր