Աշխարհի առաջնություն. Վարշամ Բորանյանը 1/4 եզրափակիչում է
Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը հաջող է սկսել մրցաշարը:
Հայ մարզիկը 1/16 եզրափակչում հանդիպեց իտալացի Ռիկարդո Աբրեսկիային ու արդեն առաջին մրցափուլում 9:0 հաշվով առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ: 1/8 եզրափակչում մեր մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթեց ուզբեկ Դիլշոջոն Տուրդիևին և դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ղազախստանցի Դեմեու Ժադրևին: