Աշխարհի առաջնություն. Վարշամ Բորանյանը կիսաեզրափակիչում կհանդիպի թուրք կամ ադրբեջանցի մարզիկի հետ
Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը քիչ առաջ 1/4 եզրափակիչում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ ղազախստանցի Դեմեու Ժադրաևի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի և թուրք Յունուս Օզելի գոտեմարտի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ հայ մարզիկը 1/16 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Ռիկարդո Աբրեսկիային, 1/8 բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Դիլշոջոն Տուրդիևին: