211652_close_icon
views-count1602 դիտում article-date 13:56 14-09-2014

Վարշամ Բորանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել գոտեմարտը. հաղթանակը շնորհվեց թուրք ըմբիշին

Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը կիսաեզրափակիչում ցավալի պարտություն կրեց Թուրքիան ներկայացնող Յունուս Օզելից: Հայ մարզիկին խանգարեց ոտքի վնասվածքը, որի պատճառով նա չկարողացավ շարունակել գոտեմարտը: Արդյունքում 5:0 հաշվով հաղթանակ գրանցվեց Օզելին: Հիշեցնենք, որ Բորանյանը 1/16 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Ռիկարդո Աբրեսկիային, 1/8 բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Դիլշոջոն Տուրդիևին, իսկ 1/4 եզրափակիչում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ էր տարել ղազախստանցի Դեմեու Ժադրաևի նկատմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր