211652_close_icon
views-count5053 դիտում article-date 09:40 19-07-2017

Սփյուռքից եկած «ընկերները» ՀՅԴ-ին առաջարկել են մտածել «հետողորմյայի» մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կիսագաղտնիության պայմաններում կազմակերպված ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ ԳՄ համատեղ նիստը այնքան էլ հարթ չի ընթացել: Սուղ պաշտոնական լրատվությամբ՝ այդտեղ Հրանտ Մարգարյանը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի «ոչ ինքնանպատակ» բնույթը, իսկ նախարարները ներկայացրել են հաշվետվություն: Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ՝ Սփյուռքից և հատկապես «Ամերիկայեն» եկած «ընկերները» սուր քննադատել են կոալիցիա մտնելու փաստը որպես այդպիսին, հնչեցրել են մեղադրանքներ՝ կուսակցական գծից շեղվելու և իշխանատենչության մասին ու առաջարկել մտածել «հետողորմյայի» մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր