211652_close_icon
views-count3119 դիտում article-date 16:12 19-07-2017

Արա Խզմալյանն ընտրվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։ Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը։ Խորհրդի նիստի օրակարագային վերջին կետը հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր։ Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել հիմնադրամին՝ ընգծելով, որ հիմնադրամի առջև հավակնոտ նպատակներ են դրված, որոնք պետք է լավագույնս իրագործվեն։ Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։

Նմանատիպ նյութեր