211652_close_icon
views-count1666 դիտում article-date 16:15 26-06-2021

Արա Խզմալյանն այցելել է ժողովրդական արվեստների թանգարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։

Այցի նպատակն էր ծանոթանալ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, քննարկել ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանության, ուսումնասիրման, տարածման ու հանրահռչակման ոլորտներում թանգարանի դերի վերարժևորման անհրաժեշտությունը:

Արա Խզմալյանը նշել է, որ առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն մարզային մշակութային հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը:

Նախարարի տեղակալը կարևորել է ժողովրդական արվեստի հետագա զարգացման ուղղությամբ թանգարանի կողմից իրականացվող աշխատանքների ընդլայնումն ավանդական արհեստների ուսուցման, ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների փորձի փոխանցման, վարպետության դասերի և գիտակրթական ծրագրերի իրականացման շրջանակում:

Նմանատիպ նյութեր